Քաղաքական12:03, 21 Հունվար 2025
Էրդողան. «Թրամփի հետ մեր բարեկամությունը նույն կերպ շարունակելը կարևոր է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություների վերաբերյալ հարցին։
Լրագրողը հարց է տվել. «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հայտարարություններում բազմիցս նշել է Ձեզ հետ իր սերտ բարեկամության մասին և անդրադարձել Թուրքիայի տարածաշրջանային հզորությանը։ Նոր շրջանում այս սերտ բարեկամությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ինչպե՞ս կարտացոլվի։ Ակնկալում ե՞ք, որ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ն կդադարեցնի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» հատկացվող աջակցությունը։
Ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիայի համար շատ կարևոր է նույն կերպ շարունակել առաջին շրջանում եղած երկկողմ բարեկամությունը։ Ինչպես, որ Թրամփն է համառորեն ասում. «Ես վերջ կտամ ռուս-ուկրաինական պատերազմին», այնպես էլ Թուրքիան է ասում, որ կանի այն ինչ այդ հարցում, քանի որ Թուրքիան էլ կողմնակից չէ աշխարհում պատերազմների։
«Թրամփի հետ բանակցություններում կքննարկենք այս հարցերը և համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Հուսով եմ, որ Թրամփի պաշտոնավարման 2-րդ շրջանը շահավետ կլինի ողջ մարդկության համար»,- ամփոփել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |