• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 01:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:14, 20 Հունվար 2025

Ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիան Թրամփից

Ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիան Թրամփից

Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել այն հարցերը, որոնք չեն հաջողվել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։

Մասնավորապես Թուրքիային հուզում են հետևյալ չորս հարցերը, որոք վերաբերվում են Սիրիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (YPG) տրվող աջակցությանը, պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի վերացմանը և F-35-ի ու F-16 կործանիչների ձեռքբերմանը։

1. Անկարան Թրամփից ակնկալում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի «ահաբեկչական» կազմակերպություն համարվող Սիրիայի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» հատկացվող օգնությունը։

2. Վերջին տարիներին Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում կարևոր խնդիր են հանդիսանում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։ Դրանք կապված են Ռուսաստանից S-400 հակօդային պաշտպանության համակարգերի գնման հետ և Թուրքիան ակնկալում է, որ այդ պատժամիջոցները կվերացվեն։

3. Հաջորդիվ F-35 կործանիչների խնդիրն է։ ԱՄՆ-ն Թուրքիային հանել է  F-35 կործանիչների  ծրագրից՝ պատճառաբանելով ՌԴ-ից S-400 հակօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ը Թուրքիային պարտք է 1 մլրդ 450 մլն դոլար՝ ծրագրի ընթացքում կատարած ներդրումների համար։

Չորրորդ ակնկալիքն էլ կապված է F-16 կործանիչների գնման հետ։ Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչ։  Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի դեմ զենքի էմբարգոյի վերցումը և Թուրքիան ակնկալում է նաև այս  հարցում հասնել  լուծման։

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}