Քաղաքական10:38, 16 Հունվար 2025
Ֆիդանը ողջունել է Գազայում հրադադարի հաստատումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման Շուրայի նախագահ Մուհամեդ Դերվիշ Իսմայիլի և քաղբյուրոյի անդամների հետ:
Ֆիդանը ողջունել է Գազայում հաստատված հրադադարը և մաղթել, որ այն ձեռնտու լինի Պաղեստինի ժողովրդին:
Բացի այդ, Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է Գազա շտապ կերպով մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև աջակցել Պաղեստինին բոլոր ոլորտներում:
Նշենք, որ Գազայում հրադադարի հաստատումը կմեկնարկի հունվարի 19-ին: Այն նախատեսվում է իրականացնել 3 փուլով: Առաջին փուլում, որը տևելու է 45 օր, կողմերը կփոխանակվեն գերիներով: Առաջին փուլի հաջող ավարտից հետո կմեկնարկեն մյուս փուլերը, որոնց մասին սակայն մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:
Հայնտի է դարձել նաև, որ Կատարը, Եգիպտոսն ու ԱՄՆ-ն աշխատելու են հրադադարի մասին համաձայնագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ: Կողմերը համապատասխան մեխանիզմներ են մշակելու հետևելու համաձայնագրով սահմանված դրույթերի պահպանմանն ու հնարավոր խախտումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |