Քաղաքական11:34, 15 Հունվար 2025
Սիրիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա 14 տարվա դադարից հետո

Հունվարի 15-ին Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին կմեկնի Թուրքիա։ Իր այցի մասին նա թուրքերեն գրառում է արել սոցցանցում։
«Նոր Սիրիան ներկայացնելու համար վաղը մենք մեր առաջին պաշտոնական այցը կկատարենք Թուրքիայի Հանրապետություն։ Երկիր, որը 14 տարի երբեք չի թողել Սիրիայի ժողովրդին»,- նշել է Սիրիայի արտգործնախարարը։
Այցի շրջանակներում ալ-Շիբանին և պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։
Հիշեցնենք, որ Ասադ Հասան ալ-Շիբանին բարձրագույն կրթություն է ստացել Թուրքիայում։ Նա ուսանել է Ստամբուլի «Սաբահաթթին Զայիմ» համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |