Քաղաքական11:21, 07 Հունվար 2025
Էրդողանը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի շարունակականության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Նա, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին, ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է գնալ այդ ճանապարհով:
«Թե՛ երեկ և թե՛ դրա նախորդ օրն ասել ենք, որ մենք, որպես իշխանություն և դաշինք այսպես, թե այնպես անպայմանորեն հասնելու ենք մեր՝ «Թուրքիան առանց ահաբեկչության» նպատակին»,-ասել է նա:
Բացի այդ, Էրդողանը հույս է հայտնել, որ այդ գործընթացը լինելու է խաղաղ և ապահով, սակայն զուգահեռաբար սպառնացել է այլ զարգացման պարագայում անցնել ավելի բիրտ մեթոդների:
«Մենք չենք վարանի օգտագործել մեր երկրի երկաթյա բռունցքը»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |