Քաղաքական12:11, 24 Դեկտեմբեր 2024
Թուրք լրագրող. «ԱԶԿ-ի ընտրական նոր պլանը. 2027-ի աշուն»

Թուրք լրագրող Նուրայ Բաբաջանն անդրադարձել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ներքին զարգացումներին:
Բաբաջանը գրում է, որ երկրում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ (ԺՀԿ-CHP) Օզգյուր Օզելի վերջին հայտարարությունը փչացրել է «ԱԶԿ»-ի ընտրական պլանները:
«Այս նոր հայտարարությունից հետո ԱԶԿ-ի կուլիսներում խոսում են 2027-ի աշնան մասին»,-ասել է Բաբաջանը:
Նշենք, որ Օզելը հայտարարել էր, եթե իշխանությունները վերջին տարում վաղաժամ ընտրությունների մասին որոշում ընդունեն, ապա իր կուսակցությունն այն չի ստորագրելու:
Այս քայլը Բաբաջանը բացատրում է նրանով, որ իշխող կուսակցությունը ցանկանում էր այդպիսի քայլի գնալ 2028-ին՝ երբ թե՛ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, թե՛ երկրի տնտեսական վիճակը կլինեին ի շահ «ԱԶԿ» կուսակցության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |