• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 09:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:51, 23 Դեկտեմբեր 2024

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդի հետ

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել Սիրիայում ձևավորված նոր կառավարության ղեկավար Ահմեդ էշ Շարայի հետ:

Ֆիդանի և Շարայի հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն և Սիրիայում ձևավորված ժամանակավոր կառավարության արտգործնախարար Էսաադ Հասան Շեյբանը:

Թուրքիայի արտգործնախարարի՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հանդիպումը նկարագրվել է հետևյալ կերպ. «Տարիներ անց մեր իրականացրած այցը լինելու է Սիրիայի ժողովրդի համար հույսերով լի նոր ժամանակափուլի առաջին քայլը»:

Հանդիպման ընթացքում Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։

Բացի այդ Ֆիդանն առաջնահերթություն է համարել Սիրիայում կայունության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության վերացումը, ազգային հաշտեցումը, տնտեսական զարգացման ապահովումը և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան երկրից լքած սիրիացիներին վերադառնալ հայրենիք։

Նշենք, որ Թուրքական մամուլում Ֆիդան-Շարայ հանդիպումը որակվել է «պատմական»: Այն առաջին այցն էր Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի տապալումից հետո:

Աղբյուր`    Trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}