Քաղաքական11:46, 19 Դեկտեմբեր 2024
Էրդողան. «Թուրքիան ավելի մեծ է, քան Թուրքիան»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ Թուրքիան ավելի մեծ է իր աշխարհագրական սահմաններից, և որ երկրի հորիզոնը չի կարող սահմանափակվել 782 հազար քառակուսի կիլոմետրով:
Նոյեմբերի 27-ին Հայաթ Թահրիր ալ-Շամը, որին Թուրքիան ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն, և հարակից զինյալ խմբերը հարձակում սկսեցին Սիրիայի բանակի դեմ, որը դեկտեմբերի 8-ին հանգեցրեց ասադական ռեժիմի տապալմանը:
Էրդողանը վերահաստատել է իր դիրքորոշումը Թուրքիայի ազդեցության ոլորտների վերաբերյալ: Նա նշել է, որ երկիրն այսօր շատ ավելի լավ դիրքում է, քան 2002 թվականին, և որ այդ առաջընթացը պետք է շարունակվի ոչ միայն Թուրքիայի, այլև նրա վրա հույս դրած բոլոր ուժերի համար:
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են Թուրքիայի՝ իր ֆիզիկական սահմաններից դուրս ունեցած ազդեցության մասին:
Էրդողանը քննադատել է նրանց, ովքեր հարցականի տակ են դնում Թուրքիայի ներկայությունը Լիբիայում և Սոմալիում՝ նրանց որակելով որպես նեղ մտահորիզոն ունեցողներ: Նա հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի կենտրոնանալ իր նպատակների իրագործման վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |