Քաղաքական14:32, 17 Դեկտեմբեր 2024
Թրամփի կարծիքով Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու հետևում կանգնած է Թուրքիան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։
«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի (Սիրիայի նոր կառավարության) թիկունքում, բայց ես գիտեմ: Դա Թուրքիան է: Լավ, Թուրքիան կանգնած է դրա հետևում: Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը) շատ խելացի մարդ է», – ասել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել էին Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |