• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 09:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:13, 16 Դեկտեմբեր 2024

Ըստ «Reuters»-ի՝ Ասադը Իրանին բողոքել է Թուրքիայից

Ըստ «Reuters»-ի՝ Ասադը Իրանին բողոքել է Թուրքիայից

Սիրիայում դեկտեմբերի 8-ին Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ) գլխավորությամբ ջիհադիստական խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումը ազդարարեց Բաշար ալ-Ասադի ռեժիմի վերջը։ Ասադը, ապաստան գտնելով Ռուսաստանում,  մեղադրել է Թուրքիային իր կառավարությունը տապալելու նպատակով ջիհադիստներին աջակցելու մեջ։ Իր այդ բողոքը նա արտահայտել է իրանցի պաշոնյաների հետ խոսակցությունների ժամանակ։

Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ Ասադը քննադատել է Թուրքիային այս գործընթացում  իր ունեցած դերի պատճառով և Իրանից շարունակական աջակցության երաշխիքներ է փնտրել։

Դամասկոսում հանդիպումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Թուրքիայում։ Ռոյթերսը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հաղորդում է, որ հանդիպումը լարված է եղել. Իրանը դժգոհություն է հայտնել Թուրքիայի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օրակարգերին ենթադրյալ համապատասխանության վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը Սիրիայի ճգնաժամի համար մեղադրել է Ասադին՝ վկայակոչելով նրա ճնշող իշխանությունը և խաղաղության բանակցություններում ներգրավվելու դժկամությունը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։ Խամենեին, ակնարկելով Թուրքիային, նշել է, որ հարևան երկիրը (Թուրքիան) տեսանելի դեր է խաղացել Սիրիայի զարգացումներում։

Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (նախկին «Սիրիայի ազատ բանակը») և ՀԹՇ-ի բարդ հարաբերությունները շարունակում են ուշադրություն գրավել։ Մինչդեռ այս խմբերն անցյալում բախվել են, նրանց միջև պարբերական համագործակցության մասին պնդումները շարունակվում են։ Այնուամենայնիվ, Անկարան ՀԹՇ-ն դասակարգում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ալ-Կաիդայի հետ կապերի պատճառով և շարունակում է բարձրաձայնել իր մտահոգությունները խմբավորման գործունեության վերաբերյալ։

Աղբյուր`    https://medyascope.tv/

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}