Քաղաքական11:41, 13 Դեկտեմբեր 2024
Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանկավոր հավատարմատար է նշանակել։
Մասնավորապես նշվում է, որ Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։
Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012-ի մարտի 26-ին դադարեցվել էր թուրքական դեսպանատան գործունեությունը և 13 տարվա դադարից հետո փաստորեն նոր նշանակում է կատարվել։
Նշենք, որ Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։
Իսկ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |