Քաղաքական11:14, 13 Դեկտեմբեր 2024
Էրդողան-Բլինքեն հանդիպումը կայացել է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա։ Նրան Անկարայի Էսենբողա օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի ԱԳՆ արարողակարգի պետ, դեսպան Ահմեդ Ջեմիլ Միրօղլուն և Անկարայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Միշել Գոլդմանը։
Այնուհետև կայացել է Բլինեքեն Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում և տարածաշրջանում վերջին իրավիճակը։ Էրդողանը նշել է, որ բոլոր ոլորտներում Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների զարգացման համար Անկարայի ջանքերը նոր շրջանում ևս շարունակվելու են։
Էրդողանը մասնավորապես նշել է, որ Թուրքիան ի սկզբանե կողմ է եղել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնությանն ու ունիտար կարգի պահպանությանը և հավելել, որ Սիրիայի ինստիտուտների վերագործման ու վերակառուցման համար միջազգային հանրությունը միասին պետք է աշխատի։
Էրդողանը նշել է, որ Սիրիայում գործող և Թուրքիայի համար սպառնալիքի աղբյուր հանդիսացող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK), «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» և (YPG) «Սիրիայի Ժողովրդավարական միության» (PYD) և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ «DEAŞ»-ի գլխավորությամբ՝ բոլոր ահաբեկչական կազմավորումների դեմ Թուրքիան նախ և առաջ իր ազգային անվտանգության համար կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկելու և որպես «DEAŞ»-ի դեմ պայքարած միակ ՆԱՏՕ-ական երկիր՝ «PKK»-ի և դրա ճյուղավորումների կողմից տեղում իրավիճակը հնարավորության վերածելու ջանքերը կանխարգելելու է, ու բացարձակապես թույլ չի տալու, որ «DEAŞ»-ի դեմ պայքարում թույլ կետ ձևավորվի։
Ընդունելությանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահականի hասարակայնության կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:
Նախատեսվում է, որ Բլինքենը կհանդիպի Հաքան Ֆիդանի հետ։ Թուրքիայի պետական «TRT Haber»-ի նշմամբ՝ ակնկալվում, որ Ֆիդան-Բլինքեն հանդիպմանն օրակարգում է լինելու ՌԴ-Ուկրաինա պատերազմը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջին իրադրությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |