Քաղաքական10:59, 13 Դեկտեմբեր 2024
Իզմիր քաղաքում բացվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենյակը

Թուրքիայի Իզմիր քաղաքի Բալչովա շրջանում բացվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենյակը։
Բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մեմեդովը։ Նշվել է, թե իբրև համայնքի նպատակն է պաշտպանել «ներկայիս Հայաստանի սահմաններում գտնվող Արևմտյան Ադրբեջանից բռնի աքսորված թյուրքերի իրավունքները»:
Բացմանը ելույթ ունենալիս դեսպան Մեմեդովը Հայաստտանն անվանել է թյուրքերի պատմական հայրենիք։ Նա նաև ընդգծել է. «Ինչպես որ հայերն ունեն Ղարաբաղում ապրելու իրավունք, այնպես էլ Ադրբեջանի թյուրքերն իրավունք ունեն ապրել Արևմտյան Ադրբեջանում»։
Մեմեդովը կարևորել է նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանում թյուրքական ճարտարապետության և մշակութային ժառանգության պահպանությունը»՝ նշելով, որ անհրաժեշտ է պաշտպանել այդ տարածքներում առկա թյուրքական հետքերը։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» Թուրքիայի ներկայացուղիչ Ասիֆ Քուրբանը նշել է, որ ներկայացուցչությունn աշխատելու է, որպեսզի խաղաղ ճանապարհով ապահովվի վերադարձն այդ տարածք։
«Մենք ուզում ենք վերադառնալ մեր տուն ոչ թե զենքով, այլ խաղաղությամբ։ Այս ներկայացուցչությունը կլինի տեղեկատվական և իրազեկման կենտրոն մեր ժողովրդի համար», – ասել է Քուրբանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։
Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:
Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։
Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պատվիրակությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |