Քաղաքական17:32, 11 Դեկտեմբեր 2024
Ֆիդան․«Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
Արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ Սիրիայի ժողովուրդը և Սիրիան դեկտեմբերի 8-ից թևակոխել են նոր ժամանակաշրջան և սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրից Թուրքիան 13 տարի շարունակ համակ ուշադրությամբ հետևել է այդ ճգնաժամին։ Ըստ Ֆիդանի՝ Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ և Սիրիան այն տարածաշրջանն է, որտեղ բոլորը տարբեր ռազմավարական հաշվարկներ են անում։
«Այնպիսի աշխարհագրության մեջ, որտեղ բոլորը տարբեր խաղեր են խաղում, որտեղ բոլորը տարբեր ռազմավարական հաշվարկներ են անում, լի է անորոշություններով, որտեղ պարզ չէ, թե ով, որտեղ և երբ է շահելու այդ ռազմավարական շահը։ Թուրքիան այդ ռազմավարությունը 13 տարի իրականացրել է համբերատարությամբ, մեծ վճռականությամբ և իմաստությամբ»,-ասել է Ֆիդանը։
Անդրադառնալով Իսրայելի հարձակումներին Սիրիայի վրա՝ Ֆիդանը նշել է, որ Իսրայելն իր «զավթիչ մտածելակերպով» թիրախավորում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |