Քաղաքական16:39, 11 Դեկտեմբեր 2024
Թրամփը հայտնել է, թե ով է լինելու Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է «Colony Capital» ներդրումային ընկերության հիմնադիր Թոմ Բարաքի թեկնածությունը։ Բարաքի թեկնածությունը պետք է նաև վավերացնի Սենատը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Թոմ Բարաքը կնշանակվի Թուրքիայում մեր հաջորդ դեսպանը։ Թոմը 30 տարի շարունակ հաջողությամբ ղեկավարել է ներդրումային ընկերություն: Նա հայտնի է որպես փորձառու առաջնորդ, ում հարգում են շատ ազդեցիկ գործիչներ ինչպես քաղաքական, այնպես էլ գործարար աշխարհում», – գրել է Թրամփը սոցհարթակում:
Նշենք, որ Թոմ Բարաքը Թրամփի նախորդ նախագահության ժամանակաշրջանում զբաղեցրել էր ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնը: Նա ԱՄՆ-ի դատարանի կողմից մեղադրվում էր ԱՄԷ-ի օգտին լրտեսություն անելու մեջ, սակայն 250 մլն դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |