Քաղաքական16:23, 06 Դեկտեմբեր 2024
Spiegel. «Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան»

Գերմանիայում լույս տեսնող «Spiegel» ամսագրում հրապարակվել է «Ինչու՞ է Արևմուտքին պետք Թուրքիան» հոդվածը։ Այն վերաբերվում է Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և անդրադարձ է արվում այդ ամենում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցած դերին։
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Եվրամիությանը և ԱՄՆ-ին կոչ է արվել Էրդողանի միջոցով ազդել պատերազմող կողմերի վրա։
«Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան։ Եթե Արևմուտքը ցանկանա օգնել սիրիացիներին, ապա պետք է փորձի ազդել նախագահ Էրդողանի վրա։ Արևմուտքի թուլությունը մի բան է, որն ինքն է իր գլխին բերել»,- նշվում է հոդվածում։
Ի հավելում վերոգրյալի՝ նշվում է, որ Էրդողանն ընդդիմությանը վաղուց է աջակցություն ցուցաբերում ու Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պիտի հանդիպեն Էրդողանի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |