Քաղաքական11:58, 06 Դեկտեմբեր 2024
Լավրովը Սիրիայի հարցով հույս ունի հանդիպել թուրք և իրանցի գործընկերների հետ

Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի շրջանակներում կարող է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում տեղի ունենալ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ժամանակ։
«Աստանայի ձևաչափը մասնակիցների համար օգտակար է։ Մենք բավականին մտահոգված ենք այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հալեպում և նրա շրջակայքում: Խոսեցի Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների հետ, պայմանավորվեցինք փորձել հանդիպել այս շաբաթ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հանդիպել Դոհայում՝ միջազգային համաժողովի շրջանակում»։
Լավրովը նաև հույս է հայտնել, որ կքննարկվի ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը: Ըստ ռուս նախարարի՝ Իդլիբը դարձավ այն վայրը, որտեղից ահաբեկիչները շարժվեցին Հալեպ»:
Նա հավելել է, որ 2019 և 2020 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունները Թուրքիային թույլ են տվել վերահսկել իրավիճակն Իդլիբի դեէսկալացիայի գոտում և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությանը տարանջատել ընդդիմությունից:
«Ըստ ամենայնի, դա դեռ տեղի չի ունեցել»,- պարզաբանել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը տեղեկացրել էր դեկտեմբերի 7-8 ընկած ժամանակահատվածում Աստանայի ձևաչափի շրջանակներում կայանալիք հանդիպման վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |