Քաղաքական17:10, 05 Դեկտեմբեր 2024
Թուրքիայի խորհրդարանում միավորվել է 3 ընդդիմադիր կուսակցություն

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «DEVA», «Saadet» և «Gelecek» կոչվող ընդդիմադիր կուսակցությունը միավորվել են՝ խորհրդարանում խմբակցություն ստեղծելու նպատակով: Այս երեք կուսակցություններն ընդհանուր թվով ունեն 34 պատգամավորական աթոռ։
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Saadet» կուսակցության ղեկավար Մահմութ Արըքանը, «DEVA» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը և «Gelecek» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում են ունեցել:Վերջին երկուսը Թուրքիայի նախկին արտգործնախարարներն են եղել։ Եռակողմ հանդիպման ժամանակ որոշվեց, որ ավելի նպատակահարմար կլինի, որ կուսակցությունները միավորվեն «Թիրախային միասնություն» համաձայնագրի շրջանակներում և ներկայացվեն խորհրդարանում «Ժողովրդավարական հարթակ» անվամբ:
Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել, որ 3 կուսակցությունները կգործեն համատեղ նաև առաջիկա ընտրությունների ընթացքում և կմշակեն ընդհանուր ծրագիր։
Հիշյալ ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունը նպատակ ունի առաջ մղել ավելի ժողովրդավարական և բարեփոխումային օրակարգ Թուրքիայում:
Կուսակցությունների միավորման հիմքում ընկած է Էրդողանի կառավարման քաղաքականությանը հակադրվելու և նոր քաղաքական այլընտրանք ստեղծելու ցանկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |