Քաղաքական15:06, 04 Դեկտեմբեր 2024
Ֆիդանը կմասնակցի ԵԱՀԿ 31-րդ նախարարական խորհրդի նիստին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի ԵԱՀԿ 31-րդ նախարարական խորհրդի նիստին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Ֆիդանը ելույթ կունենա դեկտեմբերի 5-ին կայանալիք առաջին լիագումար նիստում։
Ակնկալվում է, որ Ֆիդանը կշեշտի, որ ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամենաներառական հարթակն է և պետք է շարունակի մնալ եվրոպական անվտանգության ճարտարապետության անբաժանելի մասը:
Նա նաև ընդգծելու է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև կշեշտի կայուն խաղաղություն ապահովելու համար դիվանագիտության ու երկխոսության կարևորությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |