Քաղաքական14:46, 02 Դեկտեմբեր 2024
Իրանի արտգործնախարար․ «Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին»

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը և դիմադրության խմբերը շարունակում են աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։ Դամասկոս կատարած այցի ընթացքում Արաղչին ծավալուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Նա ընդգծել է, որ չնայած դժվարին ժամանակաշրջանին, առկա սպառնալիքներին դիմակայելու Սիրիայի վճռականությունը մնում է անսասան։ Արաղչին նաև հիշեցրել է, թե ինչպես է Սիրիան նախկինում դիմացել և հաղթանակած դուրս եկել այնպիսի մարտահրավերներից, ինչպիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն էր։ Նա նշել է, որ Իրանը հստակ արտահայտել է իր համակողմանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը, բանակին ու ժողովրդին։
Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին` լավատեսություն հայտնելով տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով փոխադարձ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նա կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը խաղաղության և անվտանգության ընդհանուր նպատակների իրականացման գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |