Քաղաքական09:38, 26 Նոյեմբեր 2024
Էրդողան. «Թուրքիան աջակցում է Միջազգային քրեական դատարանի որոշումը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Նա, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի կայացրած որոշմանը, ասել է.
«Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ ձերբակալելու Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Գալանտին, այդ ուղղությամբ իրականացված շատ խիզախ քայլ է:
Նեթանյահուի և ցեղասպանական ցանցի համար ճամբարը հետզհետե նեղանում է: Այս որոշման իրականացումն անկեղծության փորձություն է՝ Հռոմի ստատուտի անդամ պետությունների համար»:
Էրդողանը նաև ողջունել է այն իրականացնելու պարտավորություն ունեցող մի շարք պետությունների կողմից որոշման մասին աջակցող հայտարարությունները և ընդգծել.
«Մենք ևս որպես Թուրքիա աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի կայացրած այս խիզախ որոշումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |