Քաղաքական16:44, 20 Նոյեմբեր 2024
Թուրքիան թույլ չի տվել, որ Իսրայելի նախագահի օդանավն անցի իր օդային տարածքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայում տեղի ունեցած G-20-ի գագաթնաժողովի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
Հարցերից մեկը վերաբերել է Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգի՝ ՄԱԿ-ի կլիմայական 29-րդ գագաթնաժողովին COP29 Բաքու նախատեսված այցի չեղարկմանը։
Պատասխանելով այդ հարցին՝ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հերցոգի ինքնաթիռի համար։
Այդ պատճառով էլ Իսրայելի նախագահի այց Բաքու չեղարկվել է և նա չի մասնակցել COP29-ի գագաթնաժողովին։
Էրդողանը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |