Քաղաքական10:41, 20 Նոյեմբեր 2024
Էրդողան․ «Միջազգային համակարգը չի կարողացել կանգնեցնել Իսրայելին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայում կայացած «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։
Էրդողանը, խոսելով տարածաշրջանում ընթացող բախումներից և ճգնաժամերից, ընդգծել է, որ դրանց լուծումն էլ ավելի է արագացնելու թուրքական տնտեսության լավարկման գործընթացը։
Տարածաշրջանում տիրող իրավիճակին կատարած անդրադարձի շրջանակներում թուրք ղեկավարն ընդգծել է, որ միջազգային համակարգը չի կարողացել կանգնեցնել Իսրայելին։
«Պայման է, որ այն պետությունները, որոնք ի զորու են պատասխանատվության ենթարկել Իսրայելին, կրկին միջազգային իրավունքի հիման վրա հարկադրական միջոցներ գործարկեն»,-հավելել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |