Քաղաքական08:09, 12 Նոյեմբեր 2024
Էրդողանն Ադրբեջանում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայում «Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովին» մասնակցելուց հետո մեկնել է Ադրբեջան։
Էրդողանն այնտեղ է` մասնակցելու «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ (COP29) նստաշրջանի աշխարհի առաջնորդների կլիմայական գագաթնաժողովին»։
Թուրք ղեկավարին Ադրբեջանի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն և նրա կինը՝ Լեյլա Բաղջըն։
Էրդողանի հետ Ադրբեջան են մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, նախագահի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, նախագահականի Հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
Նշենք, որ Բաքվում նախատեսվում են մի շարք հանդիպումներ Թուրքիայի նախագահի և Ադրբեջանի պետպաշտոնյաների միջև։
Հանդիպումների օրակարգում են լինելու երկկողմ հարաբերությունները, Պաղեստինի Գազայի հատվածի և Լիբանանի շուրջ տիրող իրավիճակն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |