Քաղաքական13:29, 08 Նոյեմբեր 2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հանդիպել է հարավկորեացի գործընկերոջ հետ

«Թուրքիայի ազգային մեծ ժողովի» (ԹԱՄԺ) նախագահ Նուման Քուրթուլմուշը Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում կայացած «G20-ի խորհրդարանի նախագահների 10-րդ գագաթնաժողովի» (P20) շրջանակներում հանդիպել է Հարավային Կորեայի ազգային խորհրդարանի նախագահ Վու Վոն-Շիկի հետ։
Քուրթուլմուշը, շնորհավորելով Շիկին պաշտոնի ստանձնման առթիվ, երկու պետությունները որակել է միմյանց շատ մոտ ազգեր ունեցող երկրներ։
«Ժողովուրդների միջև եղբայրությունը դրական ներդրում է ունեցել Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև առկա երկկողմ հարաբերությունների վրա»,-հավելել է նա։
Քուրթուլմուշը, հիշեցնելով, որ երկրների միջև հարաբերությունները 2012-ից ի վեր գտնվում է ռազմավարական գործընկերության մակարդակում, ընդգծել է, որ փոխադարձ այցելությունները կարող են էլ ավելի ամրապնդել դրանք և այս համատեքստում զրուցակցին հրավիրել է Թուրքիա։
Թուրքական խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալների մասին և նշել, որ նպատակ ունեն այն հասցնել 15 մլրդ դոլարի։
«Ռազմարդյունաբերության, էներգետիկայի և տուրիզմի ոլորտին զուգահեռ յուրաքանչյուր ոլորտում համատեղ աշխատանքը ևս կլինի ի շահ երկու երկրների»,-հավելել է նա։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Էրզրումի պատգամավոր Սելամի Ալթընոքը, «ԹԱՄԺ»-ի վարչական ղեկավար և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-AKP) Գազիանթեփի պատգամավոր Սերմեթ Աթայը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Տրապիզոնի պատգամավոր և «ԹԱՄԺ»-ի նախագահական խորհրդի անդամ Սիբել Սուիչմեզն ու Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |