Քաղաքական17:14, 08 Նոյեմբեր 2024
Էրդողան․ «Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։
Էրդողանը խոսել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից՝ ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում, որոնց համաձայն՝ հաղթել է Դոնալդ Թրամփը։
«Որպես Թուրքիա մեր ակնկալիքները մեր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներից հայտնի են։ Մասնավորապես մենք բախվել ենք Պաղեստինի խնդրին և ռուս-ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև մր շարք այլ փորձությունների։ Թուրքիա-ԱՄՆ համագործակցությունը կարող է հաղթահարել սրանք»,-ասել է նա։
Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Թրամփի կառավարությամբ կավարտվեն տարածաշրջանային և ամբողջ աշխարհի մակարդակով ընթացող պատերազմներն ու ճգնաժամերը։
«Հարգարժան Թրամփի հետ միասին նախորդ նախագահության շրջանում ևս աշխատել ենք։ Եթե նույնիսկ երբեմն տարաձայնություններ լինեն՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործընկերության մոդելը քննարկման ենթակա չէ»,-եզրափակել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |