Քաղաքական14:09, 07 Նոյեմբեր 2024
Թուրքիայի ընդդիմությունը շարունակում է քննադատել երկրում հոգաբարձուների նշանակումները

Թուրքիայի ընդդիմադիր «Երջանկություն կուսակցության» (SP) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և Կայսերիի պատգամավոր Մահմուդ Արըքանն անդրադարձել է վերջերս երկրի մի շարք քաղաքներում հոգաբարձուների (դրածո) նշանակման գործընթացին։
Նա ընդգծել է, որ այդ գործընթացն իրենց վրա լավ չի անդրադառնալու, ինչպես նաև, որ այն միջազգային ասպարեզում լուրջ վնաս է հասցնելու Թուրքիայի իմիջին։
«Հոգաբարձուի խնդիրը, ցավոք, վերածվել է տարիներ ի վեր շարունակվող պրակտիկայի։ Այն միջոցը, որն արտակարգ իրավիճակներում նույնիսկ պետք է որպես վերջին ընտրություն կիրառվի, իշխանության ձեռքով վերածվել է ավանդական մի փայտիկի»,-հավելել է նա։
Բացի նման հայտարարություններից, Արըքանը մեղադրանքներ է հնչեցրել իշխանության՝ մասնավորապես «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հասցեին՝ պնդելով, որ նրանք չնայած Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, չեն հրաժարվում Իսրայելի հետ առևտրից։
Նման հայտարարություններով ընդդիմադիր կուսակցապետի ԺՊ-ն հանդես է եկել Թուրքիայի ազգային մեծ ժողովի «Երջանկություն կուսակցության» ֆրակցիայի հետ ունեցած հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էսենյուրթի քաղաքապետ Ահմեդ Օզերը ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու մեջ։ Նրա փոխարեն երկրի ՆԳՆ նշանակել է հոգաբարձու։
Ընդդիմադիր քաղաքական գործիչին ձերբակալելուց հետո Թուրքիայում մի շարք ընդդիմադիր քաղաքապետեր ևս ձերբակալվեցին։ Այս ամենը ընդդիմության կողմից անընդունելի և ապօրինի որակվեց ու գործողությունները համարվեցին ուղղորդված իշխանությունների կողմից։
Նրանց փոխարեն ևս Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից նշանակվեցին հոգաբարձուներ, ինչն էլ արևելյան հատվածներում բողոքի և ցույցերի առիթ դարձավ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |