Քաղաքական12:35, 24 Հոկտեմբեր 2024
PKK-ի առաջնորդ. «Ես կարող եմ հակամարտությունը տանել իրավական և քաղաքական դաշտ»

Մինչ թուրքական մեդիայում մեծ տարածում է ստանում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավար-հիմնադիր Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու և նրա միջոցով «PKK»-ի հետ տևական խնդիրները լուծելու մասին, Անկարայում ահաբեկչություն է տեղի ունենում:
Հոկտեմբերի 23-ին օդատիեզերական թուրքական «TUSAŞ» ընկերության վրա իրականացված հարձակումից հետո թուրքական իշխանությունները դրա կազմակերպման մեջ սկսեցին մեղադրել «ՔԲԿ»-ին, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին Օջալանի եղբորորդին սոցցանցում կատարած գրառմամբ փոխանցում է նրա ուղերձը:
Դրանում ասված է. «Մեկուսացումը շարունակվում է: Եթե պայմաններ ստեղծվեն, ես ունեմ այնպիսի տեսական և գործնական ուժ, որով այս գործընթացը հակամարտության և բռնության դաշտից կարող եմ տեղափոխել իրավական ու քաղաքական դաշտ»:
Հիշեցնենք, որ ռազմագործողությունը հաջորդել է նույն օրը Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, ինչի իրականացման մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են հենց «ՔԲԿ»-ին:
Ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը 5-ն է: Կա 22 վիրավոր:
Տեղի ունեցածը դատապարտել էր նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |