Քաղաքական21:56, 23 Հոկտեմբեր 2024
Ֆիդան․«Շարունակելու ենք մեր պայքարը ահաբեկչական բոլոր տարրերի ու նրանց սնուցող ուժերի դեմ»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Ֆիդանը ցավակցել է ահաբեկչության հետևանքով զոհվածներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս վճռականությամբ շարունակելու ենք մեր պայքարը ահաբեկչական բոլոր տարրերի ու նրանց սնուցող ուժերի դեմ։
Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք ուժեղացնել պաշտպանական կարողությունները ու Թուրքիային թիրախ դարձնող կենտրոններին և վստահված անձանց երբեք թույլ չենք տա հասնել մեր երկրի նկատմամբ իրենց նպատակներին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 14 վիրավոր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |