Քաղաքական09:29, 23 Հոկտեմբեր 2024
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իտալիայի ղեկավարները

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության սոցցանցում կատարած հրապարակման համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Իտալիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջորջիա Մելոնիի միջև:
Նշվել է, որ քննարկումներ են եղել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջնաում Իսրայելի կողմից իրականացվող «հարձակումների» վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցերի:
Հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են այն քայլերը, որոնք կարող են նպաստել երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացմանը:
Մտքեր են փոխանակվել առևտրաշրջանառության և ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցության ամրապնդման վերաբերյալ ևս:
Էրդողանն ընդգծել է Իսրայելի՝ Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունները կանգնեցնելու հարցում միջազգային հանրության հետ միասին գործելու անհրաժեշտությունը:
Նա նաև ընդգծել է, որ Իտալիայի աջակցությունը մեծ թափ է հաղորդելու Եվրամիության շրջանակներում Թուրքիայի առաջարկին, որով նախատեսվում է դադարեցնել զենքի վաճառքն Իսրայելին:
Թուրքիայի նախագահը Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողություններից զատ անընդունելի է համարել նաև իսրայելական բանակի կողմից Լիբանանի և այնտեղ տեղակայված ՄԱԿ անձնակազմի վրա կազմակերպված հարձակումը:
Թուրք ղեկավարը նշել է, որ Իտալիայի արձագանքն Իսրայելի ագրեսիվությանը Թուրքիայի կողմից համարվել է տեղին քայլ:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև շեշտել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել՝ տարածաշրջանային խաղաղության համար:
Երկկողմ զրույցի ավարտին Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մելոնիին՝ LGBT համայնքի աջակիցներին ի հակառակ ընտանեկան արժեքներն առաջին պլան մղելուն և ընտանիքի հայեցակարգին աջակցող վերաբերմունքի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |