• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 12:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:35, 06 Օգոստոս 2024

Թուրք լրագրող․ «Անկեղծ ասած չեմ հավատում, որ հայ-թուրքական կարգավորումը հնարավոր կլինի միայն 2 երկրների հանդիպումների միջոցով»

Թուրք լրագրող․ «Անկեղծ ասած չեմ հավատում, որ հայ-թուրքական կարգավորումը հնարավոր կլինի միայն 2 երկրների հանդիպումների միջոցով»

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացել էր բանագնացների 5-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուն իրադարձությունները ներկայացրել է Երևանից և Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանի հետ զրույցում կիսվել իր դիտարկումներով։

- Ի՞նչ  եք կարծում  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր առաջընթաց կա՞, թե՞ սա հերթական սիմվոլիկ հանդիպումն էր։

- Այս հանդիպումը կարևոր էր։ Ի վերջո, սա 30 տարուց ավելի փակ պահվող սահման է և երկու երկրների բանագնացների հանդիպումը սահմանին ունի պատմական նշանակություն՝ ի տարբերություն նախորդների։ Բայց արդյունքները ցույց են տալիս, որ մենք դեռ գործի սկզբում ենք և պետք է ավելի շատ առաջընթաց գրանցենք։

- Դուք  այժմ գտնվում եք Երևանում, հանրային ի՞նչ տրամադրություններ են տիրում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։

- Առաջին հերթին սա պետք է շեշտեմ։ Չնայած պատերազմից դուրս գալուն և Ղարաբաղը կորցնելուն՝ Հայաստանում, որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ես որևէ դժվարության չեմ հանդիպել։ Սա միայն դիվանագիտական գործընթացների համար չեմ ասում։ Անցյալ տարի շատ հասկանալի պատճառներով մամուլի հավատարմագրում ստանալու համար ինձնից պահանջվեց 6 ամիս, սակայն այս տարի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շատ ավելի արագ տվեց հավատարմագրում։  Հասարակության մեջ էլ ոչ մի խնդրի չեմ հանդիպել։

10 տարի է անցել այն օրվանից, երբ առաջին անգամ եկել եմ Երևան և հիմա նույնիսկ չեմ կարող հաշվել, թե քանի անգամ եմ եղել այստեղ։ Այս 10 տարվա ընթացքում շատ բան է փոխվել թե՛ Հայաստանում, թե՛ մեր տարածաշրջանում և չնայած դրան ոչ մի բացասական բանի չեմ հանդիպել։ Օրինակ` երբ քաղաքի հրապարակներում, փողոցներում թուրքերեն էինք խոսում շատ մարդիկ հետաքրքրություն էին ցուցաբերում, որոշները թուրքերեն էին խոսում և նույնիսկ մեզ գրկում։ Սա չեմ ասում նրա համար, որ երկրների միջև ոչ մի խնդիր չկա։ Գիտեմ թե Հայաստանի ու հայ ժողովրդի համար ինչ դժվար գործընթաց է ընթանում և իհարկե այդ պատճառով Հայաստանում կան այնպիսիք, ովքեր բարկանում են Անկարայի  վրա և արձագանքում Անկարային։  Հնարավոր չէ, որ չլինի։ Թուրքիայում էլ  Հայաստանի կառավարությանը  բացասաբար վերաբերվողներ կան ու կլինեն․․․Դա բնական է։

- Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցավ բանագնացերի 5-րդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերահաստատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դեռևս նոր առաջընթաց չի նկատվում։Ըստ Ձեզ՝ հայ-թուրքական սահմանը ե՞րբ կբացվի, ի՞նչն է խանգարում Թուրքիային։

- Իմ անունից խոսեմ։ Անկեղծ ասած չեմ հավատում, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն երկու երկրների հանդիպումների միջոցով։ Իհարկե, այս շփումները կարևոր են, սակայն Անկարան էլ ասում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Սահմանի փակման պատճառն էլ 1990-ականներին կրկին Ղարաբաղի դեպքերն էին։ Թուրքիան փակել է սահմանը՝ ի աջակցություն Ադրբեջանի և ի պատասխան կատարվածի։ Սահմանը չէր փակվել Անկարա-Երևան գծում տեղի ունեցած ճգնաժամի պատճառով, որ միայն երկու երկրների միջև հանդիպումներով կարողանա բացվել։ Այդ պատճառով, եթե կարգավորումը լինի, ապա այս գործընթացում անհնար է գործել առանց Ադրբեջանի։ Անկարա-Երևան, Բաքու-Երևան գծում պետք է լինի կարգավորման/խաղաղության գործընթաց։ Այժմ կողմերը միմյանց հետ պետք է ավելի շատ խոսեն և համաձայնագիրը պետք է դրվի սեղանին։ Դա միայն դիվանագետները չպետք է անեն, լրագրողները, գիտնականները պետք է հանդիպեն, քննարկեն և յուրաքանչյուր թեմայի շուրջ պետք է բաց խոսենք։ Պետք է խոսենք։

Ինչպես ասել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը, ում հետ անցկացրել եմ հարցազրույց  մենք չենք անհետանալու այս հողերից։ Միմյանց հետ կապրենք որպես հարևան։ Պետք է հանդիպենք, խոսենք։ Այլ ճանապարհ չկա․․․

Հեղինակ`   ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}