Քաղաքական16:07, 22 Հուլիս 2024
Թուրք վերլուծաբան. «Չպետք է մոռանալ, որ Թրամփն էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ»

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի վերլուծաբան Գյուլսեն Սոլաքերը «Ի՞նչ է սպասվում Թուրքիային, եթե Թրամփը նորից ընտրվի» վերնագրով հոդված է հրապարակել։
Հոդվածում հեղինակը վերլուծում է, թե Թրամփի ընտրվելու դեպքում ինչպես կդասավորվեն Թուրքիայի հարաբերություններն Ռուսաստանի ու Չինաստանի հետ։
Ըստ հեղինակի՝ չպետք է մոռանալ, որ Թրամփն առևտրային պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: Թուրքիան դեռևս մեծ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ ալյումինի և պողպատի արտահանման հարցում:
«Սրանք այն սահմանափակումներն են, որոնք դրվել էին Թրամփի օրոք: Եթե Թրամփն ավելի խիստ ըթնացք բռնի, ապա համաշխարհային առևտուրը և Չինաստանի հարցը կտուժի, և Թուրքիայի համար կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ»,- նշում է հեղինակը։
Մյուս կողմից էլ նշվում է, որ այս պայմաններում չպետք է ակնկալել, որ Թուրքիան կդառնա ամերիկյան վարչակազմի նետերի թիրախը։
«Քանի որ Թրամփն անձամբ հակված է ավելի սերտ և չափավոր երկկողմ հարաբերություններ պահպանել Պուտինի նման ավտորիտար առաջնորդների հետ, թուրք-ռուսական հարաբերությունները չեն դառնա որպես հիմնական խնդիր»,- եզրափակում է վերլուծաբանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |