Տնտեսական11:36, 04 Հուլիս 2024
ԱՄՆ-ը հետաքրքրքրված է Թուրքիայում նոր էլեկտրակայանի կառուցմամբ

Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի և միջազգային նախագծերի գլխավոր տնօրեն Յուսուֆ Ջեյլանը ատոմակայանների գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լուրջ հետարքրություն է ցուցաբերում Թուրքիայի միջուկային էներգետիկ կարողությունները մեծացնելու և նոր էլեկտրակայան կառուցելու համար։
Ջեյլանը նաև նշել է. «Մենք կարող ենք դիտարկել նոր կամ գործող էլեկտրակայանների տարածքները։ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարում թե՛ մեծածավալ էլեկտրակայնների, և թե՛ փոքր մոդուլային ռեակտորների համար։ Դա կարող եք դիտարկել որպես մտադրության հայտարարություն։
Ըստ նրա, Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ Սինոպում ծրագրված երկրորդ էլեկտրակայանի և չինական SPIC-ի հետ՝ Թրակիայում երրորդ էլեկտրակայանի համար։
Իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը մեկ ամիս առաջ նշել էր, որ Անկարան ԱՄՆ-ի և այլ երկրների հետ բանակցում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին և փորձում է նվազեցնել կախվախությունը ՌԴ-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |