• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:23, 26 Հունիս 2024

PKK-ի համահիմնադիր. Թուրքիայում ներքաղաքական պատերազմ է

PKK-ի համահիմնադիր. Թուրքիայում ներքաղաքական պատերազմ է

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիրներից և Թուրքիայի կողմից PKK-ի հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության»  (KCK) կառավարման խորհրդի անդամ Մուստաֆա Քարասուն անդրադարձել է թուրքական պետության ներսում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին:

Նա Թուրքիայում տեղի ունեցողը որակել է որպես ներքաղաքական պատերազմ:

Մուստաֆան, անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ներքաղաքական կոշտ հռետորաբանության փափկացմանը և գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) միջև նշմարվող բարիդրացիական հարաբերությունների հիմնումը և կամ դրանց կարգավորումը, ընդգծել է.

«Եթե կարիք կա կարգավորման, դա ԱԶԿ-ԱՇԿ իշխանությունն է: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ նրանք հրաժարվեն նախկինում իրենց հնչեցրած օտարացնող, բևեռացնղ, մեղադրական, թշնամացնող և նման շատ այլ խոսույթներից և գործելաոճից»:

«Ազգայնական շարժում» (ԱՇԿ/MHP) - ԱԶԿ-ի հետ «Ժողովուրդ»/«Cumhur» դաշինքի անդամ: 

Նա հավելել է, որ ԱՇԿ-ի հետ հարաբերությունների մասով անհանգստացած է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում կարծիքով, այդ կուսակցության ընկալումները վնասում են իրեն:

«Թե՛ ներսում, թե՛ դրսում ԱԶԿ-ի իշխանության նկատմամբ անվստահություն է ձևավորվում, այդ իսկ պատճառով էլ որոշ հարցերում ցանկանում է ցույց տալ, որ ԱՇԿ-ից տարբերվող դիրքորոշում ունի: Հենց այս պատճառով էլ առանց ընդհատելու ԱՇԿ-ի հետ միասին վարած 9 տարվա քաղաքականությունը, ցանկանում է ստեղծել պատկերի փոփոխություն:

Այդ պատճառով ցատկել է Օզգյուր Օզելի (ԺՀԿ առաջնորդ) կարգավորման խոսույթի հետևից: Իր մտածածը պատկերի փոփոխության համար որպես արդարացնող մի ծածկոց է ծառայում: Առանց փոփոխություն մտցնելու հիմնական քաղաքականության մեջ և փափուկ լեզվով խոսելով՝ ցանկանում է ժամանակ շահել»,-ասել է PKK-ի համահիմնադիրը:

Ապա նաև հավելել, որ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի միջև տարբեր են տեսակետները նաև քրդերի վերաբերյալ: ԱՇԿ-ն «քրդերի ցեղասպանության» հարցը կողպված է համարում, այդ իսկ պատճառով էլ նման քաղաքակնության մեջ չի ցանկանում տեսնել որևիցե փոփոխություն ու արտահայտել է այդ մասով իր ունեցած մտահոգությունները:

Քեմալական ԺՀԿ-ն վայելում է քրդերի աջակցությունը-խմբ.

«Իրականում Թայիփ Էրդողանը փնտրում է այնպիսի նոր դաշինքներ, որոնց պարագայում ԱՇԿ-ն կաջակցի դրսից (չի լինի դաշինքում, սակայն կաջակցի-խմբ.): Եթե դա հաջողի նա կնախընտրի կառավարումը շարունակել նրո դաշինքներով՝ այլ կերպ ստանալով ԱՇԿ-ի աջակցությունը: Սակայն ոչ ոք թո՛ղ չմտածի, որ Թայիփ Էրդողանի ԱԶԿ-ն հրաժարվելու է քրդերի և ժողովրդավարության դեմ թշնամական քաղաքականությունից»,-եզրափակել է Քարասուն: 

Աղբյուր`    rudaw.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում
Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}