• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Հուլիս, 2025
Շաբաթ 13:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:22, 18 Հունիս 2024

Թուրք գրող․ «Հայաստանի հետ կարգավորումը դժվար է, քանի որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից»

Թուրք գրող․ «Հայաստանի հետ կարգավորումը դժվար է, քանի որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից»

Ermenihaber.am-ը հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք hանձնում տարասեռ տեսակետներ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը թուրք քաղաքագետ, գրող-հրապարակախոս և պրոֆեսոր Բասքըն Օրանն է։ Օրանը ծնվել է 1945թ․ Իզմիրում։ Նա Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքի նախաձեռնողներից է, և զբաղվում է ազգային փոքրամանսությունների խնդիրներով, ինչպես նաև նրա ուսումնասիրությունները վերաբերում են ազգայնականության թեմային: Նրա հոդվածները հրապարակվում են Կ․ Պոլսի հայկական «Ակոս» շաբաթաթերթում, թուրքական ընդդիմադիր Artı Gerçek լրատվակայքում։ Ավելի քան 90 գիտական հոդվածի և 26 գրքի հեղինակ է։ 

— Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

—  Երկար ժամանակ է, առնվազն 2011 թվականից ի վեր, գոյություն չունի թուրքական արտաքին քաղաքականություն, փոխարենը կա Էրդողանի արտաքին քաղաքականություն, և դա էլ ամբողջովին իրականացվում է՝ Էրդողանի ներքին քաղաքականության համաձայն։ Այսինքն, Ձեր նշած հարցը կախված կլինի Էրդողանի ներքին քաղաքականության պահանջներից։ Ամեն դեպքում, քանի որ ներքաղաքական այս իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, հատկապես այս պահին, գործընթացն այս պահից ևեթ կանխատեսելի չէ։

— Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․  «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։

— Իհարկե, դժվար է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մասամբ գաղափարական նկատառումներով (իսլամ և ազգայնականություն), մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից։ Եթե արգործնախարարությունը վարեր Թուրքիայի արտաքին քաղաքականությունն, դա ավելի հեշտ կլիներ։ Սակայն այս նախարարությունը մեծավ մասամբ մեկուսացվել է։ Ե՛վ ներքաղաքական դերի պատճառով, որի մասին ես վերը նշեցի, և՛ այն պատճառով, որ ԱԶԿ-ն նախարարությունում որպես դիվանագետներ իր քաղաքական գործիչներին է նշանակում։ Դա այդպես չի կարող շարունակվել, քանի որ հակասում է արտաքին քաղաքականության բնույթին։ 

— Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևէ քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:

— Եթե ​​այցի և անմիջապես հետո պատասխան այցի գործընթացն իրականացվի, ապա կարող է կարևոր չլինել, թե որտեղ կանցկացվի առաջին հանդիպումը: Օրինակ 2008թ․ նախագահ Աբդուլլահ Գյուլը (Թուրքիայի նախկին նախագահ 2007-14թթ․) ֆուտբոլային խաղը դիտելու համար գնացել էր Երևան, իսկ հետո Սարգսյանն (Սերժ Սարգսյան-խմբ․) էր խաղը դիտելու համար եկել Բուրսա։ Այնուամենայանիվ թեման, որը պետք է հաշվի առնել այս հարցում, քայլ առ քայլ առաջ շարժվելու կարևորությունն է այնպիսի հարաբերություններում, որոնք գտնվում են նման զգայուն իրավիճակում: Օրինակ՝ ամենասկզբում Սարգսյանը գալու համար նախապայման էր դրել սահմանի բացումը, բայց հետո եկավ։ Լավ կլինի, որ նման զգայուն հարաբերություններում այդպիսի բաներ չլինեն։ 

— Թուրքիան տարիներ շարունակ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անմիջականորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չլիներ, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կրկին պատրվա՞կ էր փնտրելու։ 

— Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:

— Հայաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ իշխանության։ Հնարավոր իշխանափոխությունը ինչպե՞ս կազդի այս գործընթացի վրա։ 

— Դեռ չգիտեմ, բայց քանի որ պատմությունը օգտագործվում է սոցիալական գիտություններում կանխատեսումներ անելու համար, կարող եմ ասել հետևյալը․ Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իշխանությունից զրկվեց, ով ջանում էր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել, նրան փոխարինեց ռուսամետ ազգայնական Քոչարյանը, և դա լավ չեղավ այս հարաբերությունների համար։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել  խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.

1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։

2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։

3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։

4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին
16:39, 23 հուն
Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}