Քաղաքական10:04, 15 Մայիս 2024
Թուրքիայում ռազմական հեղաշրջու՞մ են պլանավորում

Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրատապ հանդիպումը կապված է եղել վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղափոխական միտումների հետ:
Ավելին, պնդումների համաձայն, հանդիպումը հրավիրվել է այն բանից հետո, երբ Էրդողանին հայտնել են, որ հնարավոր է ռազմական հեղաշրջման փորձ իրականացվի Թուրքիայում:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր:
Տեղեկություններ կան, որ Էրդողանը թեմայի վերաբերյալ պատրաստվում է ավելի ընդլայնված կազմով քննարկումներ ունենալ մայիսի 15-ին:
Թուրք լրագրող Զիյա Օսման Աչըքելը X-ում կատարած գրառմամբ ևս անդրադարձել է թեմային և պնդել, որ Էրդողանը հրատապ հանդիպում է իրականացրել նախագահականում:
«Անկարայում ինչ-որ բաներ են տեղի ունենում»,-հավելել է նա:
Նշենք, որ վերջերս թուրքական կառավարության համար անհանգստացնող խմորումների մասին խոսել էր նաև իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:
«Եթե մենք ենթարկվենք նրանց, ովքեր ծրագրում են կրկնել հեղաշրջման փորձը ոստիկանական և դատական համակարգում ունեցած իրենց 17-ից 25 հոգու հասնող համախոհների հետ, ապա ամո՛թ մեզ»,-ասել էր նա:
Հայտարարությունը հաջորդել էր մի շարք բարձրաստիճան ոստիկանների տներում խուզարություններ անելու և աշխատանքից ազատելու դեպքերին:
Նրանք մեղադրվել են Այհան Բորա Քափլանի գլխավորած «Kaplan» հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |