Ցեղասպանություն13:54, 23 Ապրիլ 2024
Էրդողանը սպառնացել է Հայաստանին․ «Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել Հայոց ցեղասպանության մասին։
Էրդողանը մասնավորապես նշել է. «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել և անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ևս դա հասկանում է»։
Ըստ Էրդողանի՝ պատմական գործընթացում ինչ եղել ու ավարտվել է նախ և առաջ պատմաբաններն են քննում։ Նա պնդել է, թե իրենք այդ հարցում ի սկզբանե շատ բաց են գործել և ասել, որ կարող են բացել իրենց արխիվներն ու բացել են։ Էրդողանի համոզմամբ, հիմա իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզներ ձևավորելու ժամանակն է։
«Հուսով եմ՝ Հայաստանը, ազատվելով այն խավարից, որում իրեն գերի է դարձրել սփյուռքը, լուսավոր վաղվա համար նոր սկիզբ դնելու ճանապարհը կընտրի։ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ։ Քանի դեռ բաց է, այն պետք է լավ գնահատել»,-սպառնացել է Էրդողանը։
«Միայն սփյուռքը չէ, բազմաթիվ հրահրիչներ այս գործընթացում ջանում են ազդել Հայաստանի վրա, ինչպես դուք ևս հետևում եք։ Դա գիտակցում ենք։ Ժամանակ առ ժամանակ մենք ևս մեր զգուշացումներն արել ենք։ Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհը կընտրի և նոր ժամանակաշրջան կսկսվի»,-պնդել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |