Քաղաքական16:22, 10 Ապրիլ 2024
Պոլսահայ Թալինն ընտրվել է Շիշլիի ավագանու հանձնաժողովի նախագահ

Ստամբուլի Շիշլիի վարչական շրջանի ավագանու անդամ ընտրված Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թալին Էրգյունեշ Գազերը պաշտոնեական գործունեություն կծավալի ավագանու 3 հանձնաժողովում:
Նշվում է, որ ավագանու առաջին նիստից հետո Գազերն ընտրվել է Շիշլիի վարչական շրջանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև դարձել կրթության հանձնաժողովի ու մշակույթի, արվեստի, զբոսաշրջության հանձնաժողովի անդամ:
Հիշեցնենք, որ Գազերը մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցել էր Թուրքիայի գլխավոր ընդդիամիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության ցուցակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |