Քաղաքական15:44, 01 Ապրիլ 2024
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը իշխող ուժին մեղադրում է Բիթլիսում և Շըրնաքում ընտրակեղծիքի մեջ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM) Twitter-ում գրառում է կատարել Բիթլիս և Շըրնաք նահանգներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։
Մասնավորպաես նշվում է, որ իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը (AKP-ԱԶԿ) այժմ փորձում է հասնել այն արդյունքներին, որին չկարողացավ հասնել Շըրնաքում ընտրողների, քվեատուփերի կեղծման, ընտրողների և ընտրատեղամասերի աշխատողների վրա հարձակմամբ, նահանգային համանախագահների և հարյուրավոր մարդկանց ձերբակալելու և նահանգի շենքը շրջափակելու միջոցով։
Իշխող կուսակցությունը նույն կերպ քվեատուփի արդյունքները փոխելով փորձում է հերթական անգամ յուրացնել ժողովրդի կամքը։ Ընտրատեղամասի աշխատակիցները և փաստաբանները, ովքեր առարկում են, բերման են ենթարկվում։
Գրառման մեջ նաև նշվել է․ «Ամսիներ շարունակ ինխանություններին զգուշացնում ենք, որ հեղաշրջում անելով ձեզ չի հաջողվի յուրացնել ժողովրդի կամքը և չեք կարողանա փոխել ելքը։ Մենք շարունակելու ենք պաշտպանել ժողովրդի հաղթանակները բոլոր հանգամանքներում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |