Քաղաքական20:05, 31 Մարտ 2024
Դիարբեքիրում ձայն հավաքելու համար իշխող կուսակցության թեկնածուն ավելի քան 61.000 դոլար կաշառք է տվել

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթունները (ՏԻՄ) ավարտվել են, սակայն թուրքական ընդդիմադիր մեդիայում շարունակաբար տարածվում են տեղեկություններ կապված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուների օգտին կատարված ընտրախախտումների և բացահայտված ընտրակաշառքների մասին։
Օրինակ ընդդիմադիր «SoL» թերթում տեղ գտած լուրերից մեկի համաձայն՝ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Չինար շրջանի ԱԶԿ-ական թեկնածու Դավութ Արզուն շրջանի Հալըօյրեն, Գյորեջե, Դողլուք և Իլթաշ թաղապետերի հետ 1200 քվեի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել։
Պայմանավորվածություններն ամրագրվել են թղթի վրա, որում երևում են նաև նշված անձանց ստորագրությունները։
Նշվում է, որ 1200 քվեի դիմաց ԱԶԿ-ական թեկնածուն 2 մլն լիրա (թուրքական ազգային արժույթ) (ավելի քան 61․000 դոլար) է վճարել Հալըօյրեն թաղամասի իմամ (հոգևոր առաջնորդ իսլամում) Մահֆուզ Բիլգիչին։
Չնայած փաստաթղթի և նման լուրերի տարածմանը, Դողրուքի թաղապետը հերքում է տեղեկությունը։
«Տեղյակ չեմ։ Չգիտեմ, թե ով է արել։ Սրանք սուտ-մուտ բաներ են, սրանց մասին տեղեկություններ չունեմ։ Տեղյակ չեմ»,-ասել է նա։
Նույն թերթում հրապարակված մեկ այլ լուրի համաձայն էլ՝ Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Կարս նահանգի համանուն քաղաքի կենտրոնում գտնվող Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրք) անվան նախակրթարանում մի շարք ընտրողներ գրանցված են նույն հասցեում։
Մասնավորապես այնտեղ տեղակայված 5 քվեատուփի վրա առկա անվանացանկերում տեղ գտած մարդկանց անունների դիմաց նույն հասցեն է նշված։
Ընգծվում է նաև, որ մեկ տան մեջ բնակվող 350 մարդուց և ոչ մեկն էլ Կարսի բնակիչ չէ։
«SoL»-ը վերոնշյալի մասին տեսահոլովակ է տեղադրել նաև X-ի (նախկին Twiter) իր էջում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |