Քաղաքական17:19, 04 Մարտ 2024
«Թուրքիայի աշխարհաքաղաքական 4 քայլերը»՝ ըստ հունական թերթի

Հունական «Ethnos» թերթն անդրադարձել է Թուրքիայի ռազմավարական և աշխարհաքաղաքական քայլերին։ Հրապարակվել է «Թուրքիայի աշխարհաքաղաքական չորս քայլերը» վերնագրով վերլուծությունը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի ուժը տարածաշրջանում օրեցօր մեծանում է։
Մասնավորապես նշվում է, որ «Տարածաշրջանում թուրքական հետքը դառնում է ավելի ակնհայտ չորս կարևոր ռազմավարություններով»։
Որպես առաջին քայլ հրապարակման մեջ ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վրա՝ հիշատակվելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունում՝ Գեչիթքալեում, Թուրքիայի հիմնած անօդաչու թռչող սարքերի բազան։
Ըստ այդմ՝ Թուրքիան այդ բազայի շնորհիվ կարող է օդից վերահսկել Սիրիայի հյուսիսային հատվածը, Լիբիան, Եգիպտոսը և այս վիճակը մեկնաբանվել է որպես «բազմակողմանի փոփոխության ազդանշան»։
Որպես երկրորդ աշխարհաքաղաքական քայլ որակվել է Թուրքիայի տեղական արտադրության ռազմական ինքնաթիռը՝ «KAAN»-ը։
Վերլուծության մեջ որպես երրորդ և չորրորդ քայլեր ընդգծվել են Թուրքիայի աֆրիկյան քաղաքականությունը մասնավորապես՝ Սոմալիի և Ջիբութի հետ ստորագրված համագործակցության համաձայանգրերը։
Միևնույն ժամանակ շեշտվել է, որ «Թուրքիան լրացնում է Ֆրանսիայի՝ տարածաշրջանային վերջին անհաջողությունների պատճառով ստեղծված բացը» և ի հավելում նշվել, որ երբ նայում եք քարտեզին, պարզ է դառնում, որ թուրքական նավատորմը սկսել է հստակ ներկայություն ունենալ Ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |