Քաղաքական18:10, 19 Փետրվար 2024
Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից
Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիս են տվել:
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման նպատակով երկու երկրների միջև սկսված գործընթացին:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում և աշխարհում խաղաղության հաստատման տեսանկյունից:
«Հավատում եմ, որ Հայաստանը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի այս գործընթացը անհրաժեշտաբար կգնահատի»։
Ապա նաև ընդգծել է, որ այդ գործընթացում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և շարունակում գործել նրա հետ միասին:
Բացի այդ Էրդողանը երրորդ երկրներին մեղադրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու մեջ և նրանց կոչ արել նման քայլերի փոխարեն կառուցողական ներդրում ունենալ այդ հարցում:
Վերջում Էրդողանը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին նախընթաց օրերին տեղի ունեցած միջադեպերն այլևս չեն կրկնվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Սալեմ բին Համադ ալ Նաբեթն Անկարա է մեկնել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրավերով։
Դրանք վերաբերել են իրավապահների կրթության ոլորտում համագործակցությանը և երկու երկրի վարորդական իրավունքները միմյանց տարածքներում ճանաչելուն։
Հիմնական հարցը եղել է Գազայում հրադադարի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |