Քաղաքական11:49, 10 Մայիս 2024
Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ Twitter-ի էջում հայտնված լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ։ Դրանք մեծ դժգոհություն են առաջացրել համացանցի թուրքական տիրույթում։
Ըստ թուրքական մամուլի՝ Դուսենը մասնակցել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի աթլետները։ Վերջիններս Լիոնում անցկացնում են մարզահավաքներ։
Նույն միջոցառումից համացանցում տարածվել է տեսանյութ և լուսանկար, որտեղ Լիոնի քաղաքապետը հայ մարզիկների հետ պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին լուսանկարվում է, ինչն էլ վրդովեցրել է ազգայնական թուրք օգտատերերին։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածն որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |