Քաղաքական14:21, 02 Փետրվար 2024
Թուրքիայի մերձավորարևելան քաղաքականությունն ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում
Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ Թուրքիայի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ են արել:
Նշվում է, որ դրանք նպատակ են ունեցել ցույց տալու, թե ապագայում Թուրքիան ինչիպիսի դիրք կունենա տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում:
Թուրքական մամուլում այդպիսի վերլուծություններից առանձնացվել է այն մեկը, որը տեղ է գտել ամերիկյան «Foreign Affairs» պարբերականում:
Այն վերաբերել է Մերձավոր Արևելքում առկա լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից որդեգրված քաղաքական և դիվանագիտական կուրսին, ինչպես նաև այդ համատեքստում արվող քայլերին:
Վերլուծության մեջ Թուրքիան որակվել է մի երկիր, որն այդ տարածաշրջանում անվտանգային մեխանիզմի ստեղծման հարցում առանցքային դեր է խաղում:
Նշվում է նաև, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության 2023-ի հոկտեմբեր 7-յան սրումներից հետո Թուրքիան կառուցողական դեր է ունեցել (չնայած այն հանգամանքին, որ պետական մակարդակով երկրում որդեգրվել է հակահրեականությունը-խմբ):
Պարբերականում տեղ են գտել նաև հակամարտությունից հետո Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունների մասին տեղեկություններ:
Բացի այդ, վերլուծության մեջ առաջ է քաշվել մի պնդում, որի համաձայն Մերձավոր Արևելքում փոխզիջումը մոտ է և այն պետք է կառուցվի «Թուրքիայի պես տարածաշրջանային ուժերի հետ միասին»՝ վստահության բարձրացման նպատակով ձևավորվելիք նոր մեկնարկային պահով (նկատի է առնվել տարածաշրջանի հարաբերություններում ներ էջի բացումը, որը կխթանի դրանում առկա երկրների փոխվստահության բարձրացմանը-խմբ.):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |