Տնտեսական13:40, 26 Ապրիլ 2024
Բայրաքթար. «Թուրք-հունական էներգետիկ ֆորումը երկու երկրների միջև նոր հնարավորությունների սկիզբ կլինի»

Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։ Նշվում է, որ ֆորումը իրականացվում է առաջին անգամ։
Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։ Նախարարը հույս է հայտնել, որ ֆորումը Թուրքիայի և հարևան Հունաստանի միջև էներգետիկ ոլորտում նոր հնարավորությունների սկիզբ կլինի։
Տեսաուղերձում նախարարը նշել է. «Տարածաշրջանային համագործակցության շարունակությունն ազգային և միջազգային էներգետիկ անվտանգության նպատակների կարևոր բաղադրիչ է։ Մենք վճռական ենք ընդլայնելու գործընկերությունը։ Նաև արժևորում ենք կառավարությունների և մասնավոր հատվածների միջև համագործակցության աճող ջանքերը»։
Ըստ Բայրաքթարի՝ երկու երկրների միջև համակարգերի էլէկտրաֆիկացման ուղղությամբ քայլեր են տարվում և դրա վառ օրինակն է Թուրքիայի էլեկտրաէներգիայի մատակարարման բաժնետիրական ընկերության (TEİAŞ) և Հունաստանի անկախ էլեկտրամատակարարման օպերատորի (IPTO) միջև ստորագրված փոխըմբռման հուշագիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |