Քաղաքական16:36, 02 Փետրվար 2024
«Զարգացման ճանապարհ» նախագիծը Թուրքիայի և Իրաքի տրանսպորտի նախարարների օրակարգում
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն հանդիպել է իրաքցի իր գործընկերոջ Ռեզզաք Մուհեյբես Էս-Սադավիի հետ:
Ուրարօղլուն հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարություններով, որոնցում նշել է, որ երկու երրների համար ամենակարևորը հարցը «Զարգացման ճանապարհ» նախագիծն է:
Թուրք նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ծրագրի իրականացման հարցում գրանցված առաջընթացը, ինչպես նաև շեշտել՝ այդ համատեքստում Իրաքի կողմից մեծաթիվ քայլերի ձեռնարկումը:
Նա նաև հույս է հայտնել, որ 2024-ի ընթացքում կքննարկվեն դրա ֆինանսավորման ու մրցույթի հետ կապված զարգացումները:
«Մենք խոսել ենք, որ մեր նախագահի (Ռ.Թ. Էրդողան) Իրաք կատարելիք այցի ընթացքում հնարավոր է փոխադարձ որոշումներ կայացվեն: Մենք նաև տվյալներ ենք փոխանցել զարգացման ճանապարհի շարունակության հարցում՝ մեր երկրում անհրաժեշտ աշխատանքների իրականացման վերաբերյալ»,-ասել է Ուրարօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիայում այդ աշխատանքներն իրենց կողմից մեծ թափով իրականացվում են:
Թուրք նախարարն անդրադարձել է նաև ճանապարհի արդյունավետությանը՝ այդ համատեքստում ընդգծելով փոխադրումների ավելի կարճ ժամկետում իրականացվելու առավելությունը:
Ըստ այդմ՝ եթե Հարավաֆրիկյան Ումիթ Բուրնու հրվանդանից մոտավորապես 45, իսկ Կարմիր ծովից մոտավորապես 35 օր են տևում փոխադրումները, ապա այդ ճանապարհով դրանք կրճատվելու են՝ հասնելով 25-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |