Քաղաքական12:17, 22 Հունվար 2024
Հունական մամուլ. «Թուրքիան պատմական վրեժ է լուծում «Զարգացման ուղի» նախագծով»

Հունական «Tanea» թերթը գրել է, որ Թուրքիան պատմական վրեժ է լուծում «Զարգացման ուղի» նախագծի միջոցով, որը սկսվում է Պարսից ծոցից և տարածվում մինչև Եվրոպա՝ Կարմիր ծովի կարևոր նեղուցների բնականոն գործունեությունը խափանած հարձակումներից հետո:
«Զարգացման ուղի» նախագիծը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նկարագրվում է որպես «Նոր մետաքսի ճանապարհ», ողջունվում է որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության կարևոր քայլ Կարմիր ծովի հիմնական նեղուցները կաթվածահար արած հարձակումներից հետո:
«Աշխարհաքաղաքական դոմինոյի քարեր» վերնագրով հրապարակված վերլուծության մեջ հույն պրոֆեսոր Աթանասիոս Պլատիասը միջանցքային պատերազմների համատեքստում ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի դիրքերի ամրապնդման վրա։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի «Զարգացման ուղի» նախագիծը, որը ձգվում է Պարսից ծոցի Ֆաու նավահանգստից Իրաքի Բասրա նավահանգստով մինչև Ստամբուլ, ապա Բուլղարիայի միջով մինչև Եվրոպա, արդեն սկսել է իրագործվել Իրանի կողմից աջակցվող հութիների հարձակումներից հետո։
Վերլուծության մեջ, որը հիշեցնում է 1869 թվականին Սուեզի ջրանցքի բացումը և Թուրքիայով անցնող Մետաքսի ճանապարհի դերի և նշանակության թուլացումը, ասվում է. «Թուրքիան հիմա պատմական վրեժ է լուծում Սուեզի ջրանցքի կարևորության նվազեցման միջոցով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |