Տնտեսական10:35, 27 Նոյեմբեր 2023
Թուրքիայի ռազմարդյունաբերության ծավալները գերազանցել են 90 մլրդ դոլարը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է 2024-ի բյուջեի խորհրդարանական քննարկմանը: Անդրադառնալով Թուրքիայի ռազմական արդյունաբերության ոլորտին՝ նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այդ ոլորտի առաջատարներից մեկը։
«Ռազմարդյունաբերության ոլորտում մեր ծրագրերի թիվը 16 անգամ աճել է, իսկ ծավալները գերազանցել են 90 մլրդ դոլարը»:
Բացի այդ Յըլմազը ներկայացրել է 2024-ի բյուջեի շրջանակներում նախագահականին հատկացվելիք գումարն ու նախատեսվող ծախսերը: Նշենք, որ 2022-ի համեմատ 2024-ին նախագահականին հատկացված գումարը կրկնապատկվել է։ 2022-ին այն կազմել էր 5 մլրդ 363 մլն 434 հազար լիրա (ավելիք քան 16 մլրդ դոլար)
Ըստ Յըլմազի՝ 2024-ին հատկացվելիք 12 մլրդ 283 մլն 843 հազար լիրայի (Թուրքիայի դրամական արժույթ) (շուրջ 37 մլրդ դոլար) 39 տոկոսն ուղղվելու է «խաղաղությանն աջակցելու գործողություններին» և հրատապ այլ աջակցություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

«ThorAtom»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |