Քաղաքական14:53, 24 Հոկտեմբեր 2023
Թուրքերն ու ադրբեջանցիները «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» են «ոչնչացրել» իրենց զորավարժություններում
Ադրբեջանում՝ ընթացող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններին ներկա են գտնվել նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները։
Զորավարժությունը սկսվել է թուրքական և ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից պայմանական թշնամու՝ շփման կետում գտնվող դիրքերի գրավմամբ։
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ չեզոքացվել են պայմանական թշնամու ՀՕՊ ստորաբաժանումները, թուրքական F-16-երով խոցվել են թշնամու թիրախները։
Հրթիռահրետանային ստորաբաժանումների կրակից հետո թշնամու դիրքերի վրա հարձակում են իրականացրել տանկային ստորաբաժանումները, «Bayraktar TB2» մարտական ԱԹՍ-ները կետային կրակով ոչնչացրել են թշնամու «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռային համակարգերը։
Ըստ սցենարի՝ թուրքական և ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները, դեսանտ իջեցնելով պայմանական թշնամու թիկունք, գերեվարել են բարձրաստիճան հրամանատարների։
Զորավարժություններն ավարտվելու են հոկտեմբերի 24-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Կողմերը քննարկել են հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության հարցերի:
Պաշտոնական աղբյուրներում հանդիպման օրակարգի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
ԱՇԿ-ի նախագահ. «Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»:
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |