Քաղաքական12:31, 03 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի խորհրդարանում քրդերեն խոսելու համար պատգամավորի նկատմամբ արձանագրություն է կազմվել

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Կանաչ ձախ» կուսակցության (Yeşil Sol Parti) Ուրֆայի պատգամավոր Օմեր Օջալանի նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ խորհրդարանում քրդերեն խոսելու համար։
Մասնավորապես Օմերը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների և իր փաստաբանի հետ հանդիպել չկարողանալու հարցերի վերաբերյալ։
Նա 13 րոպե տևած մամուլի ասուլիսում խոսել էր միայն քրդերեն, ինչն արգելված է Թուրքիայի խորհրդարանում։ Այնտեղ պետք է խոսել միայն թուրքերեն։ Օմերը հարցազրույցից հետո նշել էր․ «Այդ ելույթում ստիպված էի քրդերեն խոսել»։
Նշենք, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսկացության» (ՔԱԿ/ՔԲԿ-PKK) հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է Քենիայում թուրքական հատուկ ծառայությունների և իսրայելական հատուկ ծառայության «Մոսադ»-ի համատեղ գործողության արդյունքում։
Այնուհետև Օջալանը դատապարտվել է ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում գտնվող բանտում։ Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |